«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում անցկացվեց վնասվածքների դեպքում առաջին օգնության գործնական դասընթացների շաբաթը, որն ընդգրկում էր երեք ուղղություն․
- Trauma Life Support՝ բուժաշխատողների համար
- Անհետաձգելի օգնություն արտակարգ իրավիճակներում (ահաբեկչություն, հրաձգություն, հրդեհ, երկրաշարժ, ՃՏՊ և այլն)՝ բոլոր ցանկացողների համար
- Առաջին օգնություն լեռներում և վայրի բնության պայմաններում (վնասվածքներ, սուր վիճակներ, օձերի խայթոցներ և այլն)՝ ճանապարհորդների, մարզիկների և գիդերի համար։
Դասընթացները վարել է ՌԴ-ից ժամանած ITLS սերտիֆիկացված հրահանգիչ-փրկարարը։